Սինգապուրում Լիմուզին են փնտրում Կիմ Չեն Ընի համար
Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Սինգապուրում պատրաստվում են Լիմուզին վարձակալել, որով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման գնալիս կերթևեկի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Այդ մասին հայտնել է The Straits Times թերթը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին։
Թերթը նշում է, որ հյուսիսկորեական պատվիրակությունը պահանջում է ոչ ցածր դասի ավտոմեքենա՝ իրենց առաջնորդի համար, քան ԱՄՆ-ի նախագահինն է լինելու։
Ըստ տեղեկությունների՝ մինչ Թրամփի՝ Սինգապուր ժամանելը, նրան սպասարկող ավտոշարասյունը, որը տրվելու է Կադիլաք ընկերության կողմից, կտեղափոխվի Սինգապուր։