Սեուլում ակտիվիստները հյուսիսկորեացի երգչուհու ներկայությամբ այրել են Կիմ Չեն Ընի պատկերով պաստառը
Հարավային Կորեայում ակտիվիստները հյուսիսկորեական «Մորանբոն» համույթի մենակատարուհի Խեն Սոն Վոլի աչքի առաջ այրելեն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ չեն Ընի դիմանկարը, հաղորդույմ է Interfax-ը։
Ակտիվիստներն այրել են նաև երկու երկրների հաշտության խորհրդանիշը։
Երգչուհու վրա է դրված 2018 թվականին Փհենչհանում Օլիմպիական ձմեռային խաղերի բացման ժամանակ 140 հյուսիսկորեացի մարզիկների հանդես գալու նախապատրաստական ախատանքների պատասխանատվությունը։
Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ։