5174 դիտում
14:55 05-06-2018
Երևանյան ամառ 2018. բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Ես և բնությունը» խորագրով բնասիրական դիմակահանդես: Միջոցառման ծրագիրը բազմաժանր էր և ուղղված երեխաների ժամանցը հնարավորինս ուրախ և օգտակար կազմակերպելուն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սիրահարների այգու մի հատվածը տրամադրվել էր պատանի նկարիչ-նկարչուհիներին, ովքեր տեղում ստեղծագործում էին բնության թեմատիկայով: Մեկ այլ հատվածում երեխաների համար կազմակերպվել էր հետաքրքիր շփում տարբեր կենդանիների հետ: Դիմակահանդեսի կանոնների համաձայն՝ երեխաները միջոցառմանը մասնակցել են իրենց սիրելի կենդանիների կերպարանքով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև բազմատեսակ խաղեր, ինչպես նաև բազմաժանր շոու-ծրագիր:
Նմանատիպ նյութեր
1697 դիտում
19:52 05-06-2018
«Երևանյան ամառ 2018». Սիրահարների այգում անցկացվել է «Ես և բնությունը» խորագրով բնասիրական դիմակահանդես
8838 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
3728 դիտում
18:17 02-07-2018
«Երևանյան ամառ 2018». «Երևանյան բարդ» հեղինակ-կատարողների երեկոն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում