14253 դիտում
17:25 05-06-2018
Ահեղ ժապավենը. Մաս 4. hayreniq.am
Ազդանշանից հետո չարագործները նստեցին իրենց չարագնացն ու ճանապարհ ընկան։ Իսկ այդ ժամանակ քաղաքի փոքրիկ, նեղլիկ փողոցներից մեկում բարության հոտ էր զգացվում: Փողոցում հատուկենտ մարդիկ կային: Շաքարախտով հիվանդ տատիկը, ով ծանր պայուսակներով տուն էր գնում, հանկարծ շոգից նեղված, նստեց գետնին և թուլացած կանչեց.
-Օգնեցեք, խնդրում եմ, վատ եմ:
Փողոցով անցնող երկու հոգի ձև արեցին, որ չեն լսել ու չեն նկատել ծեր կնոջ կանչը: Տատիկը փակեց աչքերը և ուր որ է ուշքից պիտի գնար, երբ մի փոքրիկ աղջիկ մոտեցավ տատիկին և շփոթված ասաց.
_Ես հիմա կօգնեմ ձեզ...
՛՛Կօգնե՜մ, կօգնե՜մ...՛՛ այս բառը արձագանքեց շուրջբոլոր։
-Ինձ մի կտոր շաքա՜ր ու ջուր, խնդրում եմ, -տատիկը հազիվ արտաբերեց բառերը:
Աղջիկը նայեց շուրջը, տեսավ մոտակա կրպակը:
-Հենց հիմա կբերեմ:
Աղջնակը սկսեց վազել դեպի կրկապը, երբ հանկարծ հայտնվեց 17 ամյա, գեղեցիկ սև աչքերով, ուսի վրա կախարդական գոտի ունեցող չարագործներից ամենաերիտասարդը՝ Գոդը: Նա մոտեցավ աղջնակին և ասաց.
-Մի անհանգստացիր, փոքրիկ աղջիկ: Նա իմ տատիկն է: Ես նրան տուն կհասցնեմ: Կարող ես գնալ: Շնորհակալ եմ:
_
Լավ, դե եթե քո տատիկն է , ես գնամ: Շնորհակալության կարիք չկա: Ինձ այդպես են դաստիարակել:Անպայման բժշկի կտանես:
Գոդը գլխով արեց ու ինքն իրեն քթի տակ ասաց.
-Հիմար աղջիկ, դու ո՞վ ես, որ կարողանաս կանգնել չարի դեմ:
Տատիկը արդեն կիսամեռ էր, չէր կարողանում շարժվել: Գոդը քմծիծաղով նայեց տատիկին:
/Նազիկի կերպարը ստեղծեց նկարիչ Սերոբ Դարբինյանը/
[img]http://st0.shamshyan.com/editor/0491186001528205062175211.jpg[/img]
Աղջիկը գրեթե հեռացել էր, երբ հանկարծ փոթորիկ բարձրացավ: Մի պահ ամեն ինչ խառնվեց թանձր փոշու մեջ: Աղջնակը վախեցած կանգ առավ: Գոդը լարվեց: Փոշին կամաց-կամաց բացվեց ու հայտնվեց Նազիկը.
_
Կանգնիր,-գոռաց նա աղջկան,-մի գնա , տղան խաբում է, այս կինը նրա տատիկը չէ:
Աղջնակը արագորեն վազեց դեպի կրպակը և այն է պետք է ջուր ու շաքար վերցներ, երբ Գոդը փչեց կրպակի ուղղությամբ: Նրա շնչառությունը նման էր թանձր օդի, որը հասավ կրպակին և վայրկյանների ընթացքում այն օդ բարձրացրեց:
Նազիկը մերթ նայեց դեպի կոմայի մեջ ընկնող տատիկն, մերթ՝ օդ բարձրացած կրպակին և օդ նետեց իր ժապավենը:
Ժապավենը երկարեց, բաժանվեց մի քանի մասերի, ապա բոլոր մասերը դարձան ծառի արմատներ, փաթաթվեցին կրպակին ու սկսեցին քաշել ներքև:
Գոդը զարմացած նայեց Նազիկին:
-Քեզ չի հաջողվի հաղթել մեզ, աղջիկ, թո՛ղ ապարդյուն փորձերդ:
-Ո՞վ է տեսել, որ չարը հաղթի բարուն, ո՞վ ես դու, այ ողորմելի:
-Շատ խնդալու է, բայց կյանքում միշտ էլ չարն է հաղթում, գեղեցկուհի:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.hayreniq.am/am-n-4637.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
8256 դիտում
14:31 02-06-2018
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 2. hayreniq.am
6490 դիտում
10:42 09-06-2018
ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. ՄԱՍ 5. hayreniq.am
6866 դիտում
17:46 11-06-2018
Ահեղ ժապավենը. Մաս 6. hayreniq.am