«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց 19-ամյա Դալոտի տրանսֆերի մասին
«Պորտուի» պաշտպան Դիոգու Դալոտը պաշտոնապես դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող:
Մանկունյանցիները հայտարարեցին 19-ամյա պորտուգալացու տրանսֆերի մասին:
Ավելի վաղ նշվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Դալոտի համար վճարել 23 մլն եվրո, որպեսզի նրան ձեռք բերի ավելի շուտ, քան՝ վերջինս հրաժարագնի նոր պայմանագիր կկնքեր: