13221 դիտում
10:51 07-06-2018
Համատիրություններն առաջիկայում կվերանան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են: Պատճառն էլ համատիրության ներկայացուցիչների կողմից իրավասությունների ոչ պատշաճ իրականացումն է: Սա, ի դեպ, վաղուց հայտնի փաստ է: Ու հիմա նոր կառավարությունը պաշտոնապես արձանագրում է այն:
Բայց ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությունը նաև քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Այսպես, նոր իշխանությունը կոտրում է ՀՀԿ-ի ընտրակեղծարար մեքենայի ողնաշարը: Չէ՞ որ համատիրությունների նախագահները և աշխատողները ընտրությունների ժամանակ նախկին իշխանություններին կարողանում էին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել»` լիովին տիրապետելով տեղեկությանը, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն, ինչպես արդյունավետ ընտրակաշառք բաժանեն ու վերահսկեն քվեարկությունը: Հիմա, փաստորեն, համատիրությունները լուծարելով` ՀՀԿ-ն զրկվում է նման հնարավորությունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11404 դիտում
10:04 04-11-2016
Երևանի փողոցներից «գազելները» կվերանան, կլինեն մեծ ու փոքր ավտոբուսներ. «Հայկական ժամանակ»
54002 դիտում
15:27 19-12-2016
«Ավտոմեքենաների տեխզննման կտրոնները կվերանան», հայտարարեց կապի և տրանսպորտի նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6698 դիտում
15:28 24-01-2017
5 ռեսուրսներ, որոնք շուտով կվերանան Երկիր մոլորակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»