Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել, քանի դեռ չի բացահայտվել «Մարտի 1»-ի գործը. Ն. Փաշինյան
Մենք բարոյական պարտք ունենք «Մարտի 1-ի» զոհերի առաջ, որովհետև միգուցե եթե չլիներ «Մարտի 1»-ը, դժվար կլիներ խուսափել փողոցային վենդետաներից հեղափոխության ժամանակ: Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության ծրագիրը ներկայացնելիս նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն առանցքային համարեց «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտումը, ավելին՝ տեղեկացրեց, որ արդեն իսկ հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին:
«Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացահայտվել «Մարտի 1»-ի գործը»,- ասաց նա: