7564 դիտում
15:32 07-06-2018
Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին պետք է պայմանավորվեն Երևանն ու Բաքուն․ Լավրով
«Եթե պաշտոնական Բաքուն ու Երևանը պայմանավորվեն, որ որևէ փուլում Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, որին մենք հարգանքով կվերաբերվենք», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպումից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ:
Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը անփոփոխ է՝ կարգավորում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որը փոխշահավետ ֆորմատ է, ինչպես ասել է Լավրովը: Նա նշել է, որ իբրև համանախագահներից մեկը՝ ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին վարում են ընդհանուր փոխհամաձայնեցված, ոչ հակասական գիծ՝ Երևանի ու Բաքվի միջև համաձայնության պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Լավրովը ասել է, որ այդ աշխատանքը իրականացվում է տարիներ շարունակ «և ի դեպ փուլեր են եղել, երբ Ղարաբաղի ներկայացուցիչներն էլ մասնակցել են գործընթացին», ինչպես հիշատակել է ՌԴ արտգործնախարարը: Նա ասել է, որ հետո Երևանն ու Բաքուն պայմանավորվել են առանց Արցախի բանակցել: Միաժամանակ, Լավրովը նշել է, որ եթե Երևանն ու Բաքուն պայմանավորվեն որպես բանակցային կողմ Արցախի վերադարձի մասին, ապա իրենք հաշվի կնստեն այդ պայմանավորվածության հետ, հարգելով կողմերի որոշումը:
Լավրովը միաժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ խնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարել էր Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Այդ դիրքորոշումը նա ևս մեկ անգամ վերահաստատեց այսօր՝ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ:
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
10:29 24-08-2022
Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է պայմանավորվեն Զապորոժյեի ատոմակայանի ապառազմականացման շուրջ. ՄԱԿ. «Ամերիկայի ձայն»
1061 դիտում
11:42 29-12-2022
Երևանն ու Բաքուն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին