211652_close_icon
views-count1061 դիտում article-date 11:42 29-12-2022

Երևանն ու Բաքուն են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՌԴ-ն հույս ունի՞, որ Երևանն ու Բաքուն առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիր կստորագրեն և արդյո՞ք դրանում նշված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Լավրովն ասել է. «Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։

Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, այս գործընթացին հնարավոր աջակցություն է ցուցաբերում
այն տեսքով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»։

Նմանատիպ նյութեր