3201 դիտում
18:46 07-06-2018
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Fitch Ratings գործակալության սուվերեն վարկանիշների դեպարտամենտի պատվիրակությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Fitch Ratings գործակալության սուվերեն վարկանիշների դեպարտամենտի տնօրեն Էրիկ Էրայսփի գլխավորած պատվիրակությանը:
Էրիկ Էրայսփը տեղեկացրել է, որ գործակալության ներկայացուցիչների ամենամյա այցի նպատակն է երկրի
վարկանիշի գնահատումը, որի արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկրի տնտեսական կայունությանը, պարտքի կառավարելիությանը, հարկային բարեփոխումներին, ինչպես նաև հարկաբյուջետային կանոնների վերանայմանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկվել են նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները:
Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել համագործակցությունը Fitch Ratings-ի հետ և նշել, որ հայկական կողմը կարևորում է գործակալության կատարած աշխատանքը և Հայաստանին շնորհված վարկանիշը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1309 դիտում
23:37 13-10-2023
Հայաստանի սուվերեն վարկանիշը կայուն է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին․ Fitch Ratings
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»