5510 դիտում
22:04 07-06-2018
Արցախի խորհրդարանում ստեղծված Քննիչ հանձնաժողովի անդամները հանդիպել են հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամներին
Հունիսի 7-ին Աժ քննիչ հանձնաժողովի անդամներն ընդունել են հանրային խորհրդի ներկայացուցիչներ Դավիթ Սիմոնյանին, Կարեն Սիմոնյանին, Սերգեյ Ղազարյանին, Արմինե Պետրոսյանին, Վրեժ Ասմարյանին և Հովհաննես Ասմարյանին:
Շնորհակալություն հայտելով ԱԺ պատգամավորներին ստեղծված իրավիճակին արագ արձագանքելու և աջակցելու համար՝ հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել են այս օրերին կատարած աշխատանքը և քաղաքացիներից ստացված դիմումների ոլորտային ուղղվածությունները: Նրանք նշել են նաև, որ հունիսի 5-ին ձևավորված խորհուրդն առ այսօր ստացել է 675 դիմում, որոնց թվում՝ հանրային հնչեղության հարցեր չպարունակող նամակներ:
Քանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների անունից ակտիվ համագործակցության և հանրային հնչեղություն ստացած հարցերը հնարավորինս սեղմ ժամկետներում ընթացքավորելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախաձեռնող խմբին իրավական կարգավիճակ տրամադրելու, աշխատանքները կանոնակարգելու, քննիչ հանձնաժողովի հետ կապերը համակարգելու և այլ հարցեր:
*ԱԺ Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:
Հունիսի 4-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի հետևյալ կազմը՝
Էդուարդ Աղաբեկյան՝ հանձնաժողովի նախագահ, «Շարժում-88» խմբակցություն
Ռամելա Դադայան՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայրենիք»
Արամ Գրիգորյան, «Հայրենիք»
Ալյոշա Գաբրիելյան, «Դաշնակցություն»
Դավիթ Մելքումյան, «Ժողովրդավարություն»
Հայկ Խանումյան, «Վերածնունդ»:
Նմանատիպ նյութեր
2540 դիտում
20:50 07-09-2017
Արա Բաբլոյանն ընդունել է «Վերջ երեխաների դեմ բռնությանը» հանրային արշավը նախաձեռնող խմբի անդամներին
665 դիտում
16:17 24-06-2019
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր անդամները հանդիպել են խորհրդի անդամներին
Այս բաժնից
886 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
913 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա