211652_close_icon
views-count44285 դիտում article-date 14:49 08-06-2018

Ինչ է սպասվում Հայաստանի քաղաքացիություն ունեցող վարորդներին Ռուսաստանում. նախագիծը պատրաստ է. armlur.am

Ռուսաստանի Դաշնությունում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Ռուսաստանում պայմանագրով աշխատող Հայաստանի քաղաքացիների վարորդական իրավունքները կճանաչվեն: Այս մասին համացանցի իր էջում ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց Հայաստանի Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նաև հայտնեց, որ խնդրի մասին ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այժմ զբաղվում է այդ հարցով, որպեսզի որքան հնարավոր է սեղմ ժամկետներում շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծն ընդունվի Պետական դումայի կողմից և Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքները ճանաչվեն: «Հարյուրավոր նամակներ եմ ստանում Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ քաղաքացիներից, ովքեր այնտեղ արտագնա աշխատանքի մեջ են, ովքեր հայկական վարորդական իրավունքով տաքսի ծառայություններում կամ այլ ոլորտներում են աշխատում, որովհետև հունիսի 1-ից ըստ Ռուսաստանի նոր օրենքի` հայկական վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներն այլևս չեն կարող պայմանագրով Ռուսաստանում աշխատել: Ուղիղ մեկ տարի առաջ, երբ մեր խորհրդարանը նոր էր ձևավորվել, աշխատանքային այցով բարեկամական խմբի կազմում եղանք Ռուսաստանում` ես, Արամ Սարգսյանը, Արարատ Միրզոյանը: Մենք հանդիպումներ ունեցանք Դումայում, ես անձամբ խնդիրը բարձրացրել եմ, այն ժամանակ մեզ մոտ ստացվեց և մեկ տարով հետաձգվեց օրենքի ընդունումը»,- մանրամասնեց Մարուքյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/813316/

Նմանատիպ նյութեր