8004 դիտում
10:33 15-03-2014
Ռուսաստանում գտնվող հայերի 70, ՀՀ-ում բնակվող հայերի 30 տոկոսը կօգտվեն ՌԴ քաղաքացիություն ստանալու նոր օրենքից․ Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ «ՌԴ կառավարությունը Պետական դումա է ներկայացրել նոր օրինագիծ, որի համաձայն՝ նախկին ԽՍՀՄ երկրների այն բնակիչները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին, քաղաքացիություն կարող են ստանալ երեք ամսում, եթե մշտական բնակություն հաստատեն Ռուսաստանում և հրաժարվեն իրենց երկրի քաղաքացիությունից։
Այս օրինագծի հաստատումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։
Aravot.am-ը ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանից հետաքրքրվեց՝ նոր օրինագիծը կնպաստի՞ ՀՀ-ից արտագաղթին կամ կխորացնի՞ մեր երկրում ժողովրդագրական ճգնաժամը։ Նա պատասխանեց. «Այստեղ երկու գործընթաց պետք է տարանջատել։ Արդեն ՌԴ-ում գտնվող ժամանակավոր կեցությամբ հայերը, որոնք հնարավոր է, որ վերադառնային երեք ամսից, հետո նորից գնային, նրանք այդ օրենքի ընդունումից հետո հնարավոր է միանգամից քաղաքացիություն վերցնեն ու դառնան ՌԴ քաղաքացի։ Մեզ համար առաջին հարվածը կամ վտանգը կլինի այն, որ արդեն այնտեղ գտնվող հայերը դրանից կօգտվեն։ Կարծում եմ, որ ՌԴ-ում գտնվող հայերի 70, ՀՀ-ում բնակվող հայերի 30 տոկոսը կօգտվեն այդ օրենքից։ Ուստի դա զգալիորեն ոչ թե կավելացնի արտագաղթը, այլ ՌԴ-ում կամրապնդի այն հայերին, որոնք մի քանի տարի առաջ էին մեկնել, ու դրանց վերադարձը և վերամիավորումը Հայաստանի հետ կդառնա ոչ ռեալ»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3974 դիտում
18:42 06-06-2020
Հեղափոխությունը բոլորին հնարավորություն է տվել զրոյական կետից սկսել. ովքեր կօգտվեն՝ կօգտվեն
Այս բաժնից
589 դիտում
11:47 20-10-2024
Հոկտեմբերի 22-24-ը Մատենադարանում միջազգային գիտաժողով կանցկացվի
856 դիտում
11:21 20-10-2024
Անահիտ Ավանեսյանը և Տաթևիկ Գասպարյանը Լոռիում կանանց հետ քաղաքական հարցեր են քննարկել
763 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով