Իտալիայի կառավարությունը հրաժարվում է ադրբեջանական գազամուղից
Իտալիայի նորաստեղծ կառավարությունը հայտարարել է, որ վերանայելու է Հարավային գազային միջանցքի TAP գազամուղի շինարարությունը, որով ադրբեջանական գազը պետք է Եվրոպա տեղափոխվի:
Այս մասին հայտնում է reuters-ը՝ հղում անելով Իտալիայի բնապահպանության նախարար Սերջո Կոստայի հայտարարությանը:
«Հաշվի առնելով մեր էներգետիկ քաղաքականությունը եւ գազի պահանջարկը՝ կարծում ենք, որ TAP նախագիծը բացարձակ անիմաստ է», - նշել է նախարարը: