211652_close_icon
views-count6155 դիտում article-date 18:17 08-06-2018

Ուիլշիրը վերջնագիր է ներկայացրել «Արսենալին»

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը վերջնագիր է ներկայացրել թիմի նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին՝ իր կարգավիճակի առթիվ: Ուիլշիրը ցանկանում հաջորդ մրցաշրջանում բավարար խաղային պրակտիկա ունենալ, որպեսզի թիմի հիմնական կազմի խաղացող համարվի: Այժմ ֆուտբոլիստի ներկայացուցիչները ակումբի հետ բանակցություններ են վարում՝ նրա պայմանագիրը երկարաձգելու շուրջ: «Արսենալն» արդեն երկու անգամ առաջարկ է արել Ուիլշիրին՝ վերջին առաջարկում նրա աշխատավարձը բարձրացնելով մինչև շաբաթական 125 հազար ֆունտ: Ավելի վաղ ֆուտբոլիստը մերժել է 100 հազ. ֆունտի առաջարկը:

Նմանատիպ նյութեր