211652_close_icon
views-count13180 դիտում article-date 18:33 08-06-2018

Խորհրդակցություն ոստիկանության արտաքին ծառայության ղեկավարության հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խարհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանրապետությունում ժամը 23:00-ից հետո որևէ հրավառություն տեղի չունենա: Միաժամանակ՝ այս ուղղությամբ հանդիպումներ ունենալ հրագործական սարքերի վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ռեստորանների, զվարճանքի կենտրոնների տնօրինությունների հետ: Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև հաստատություններին, որոնց գործունեությունը ըստ օրենքի սահմանափակված է մինչև ժամը 24:00-ն: Ոստիկանության պետը նշելով, որ վերջերս շատացել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, հանձնարարեց հսկողություն սահմանել գունավոր մետաղներ ու պահեստամասեր ընդունող կետերի վրա: Խորհրդակացության ընթացքում հանձնարարվեց բարելավել ծառայությունը ոստիկանության հենակետերում, ուշադրություն դարձնել անձնակազմի կարգապահությանն ու արտաքին տեսքին: Եվս մեկ անգամ անդրադարձ եղավ այս տարի Հայաստանում տեղի ունենալիք արարողակարգային խոշոր միջացառումների ընթացքում ոստիկանության ծառայությանն ու անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող գործողություններին: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոստիկանության արտաքին ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս: Տեսանյութը՝ հետևյալ [url=http://www.police.am/news/view/arttsarayutyun080618.html]հղումով[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր