211652_close_icon
views-count7915 դիտում article-date 10:13 09-06-2018

Պաքարն ավարտված չէ. հայության հետ միա­սին կնվիրվենք մեր երկիրը շե­նացնելու գործին․ Արամ Մանուկյան․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Ազատումս պայմանավորում եմ ոչ միայն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, այլև հանրության շրջանում գրանցված փոփոխությամբ։ Մարդկանց գիտակցության մեջ այս ընթացքում շատ բան փոխվեց»,- լրագրողների հետ զրույցում երեկ կալանքից ազատվելուց հետո ասաց «Սասնա ծռերի» գործով ամ­բաստանյալ Արամ Մանուկյա­նը՝ նույն գործով ամբաստան­յալ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդին։ «Պաքարն ավարտված չէ. սպասենք՝ տղերքը բոլորը դուրս գան։ Պետք է հայության հետ միա­սին նվիրվենք մեր երկիրը շե­նացնելու գործին»,- հավելեց նա։ Արամ Մանուկյանը հայտ­նեց, որ առաջնահերթ բուժման հարցերով է զբաղվելու (ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամա­նակ)։ Նաև նշեց, որ մտադիր է ընդհատված ուսումը շարու­նակել Երևանի ճարտարապետաշինարարական համալսա­րանում։ Արամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ ոստիկանու­թյան ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի կազմում ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, շենքեր-շինություններ զավթելու, պատանդառության, զենք-ռազմամթերք հափշտակելու և դի­տավորությամբ գույք ոչնչաց­նելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր