96294 դիտում
21:00 09-06-2018
Նիկոլ Փաշինյանն անսպասելի հանդիպում է ունեցել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս [url=http://armtimes.com/hy/article/5720]հոդվածը[/url] գրել եմ, երբ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր էի 2010 թվականի ապրիլին։
Այսօր անսպասելի հանդիպում ունեցա Շիրին Էբադիի հետ և նա չէր հավատում իր աչքերին, որ Հայաստանի վարչապետը այն քաղբանտարկյալն է, ում համար ինքը ծաղիկներ էր տարել բանտ»։
Նշենք, որ Շիրին Էբադին իրանցի իրավաբան է, նախկին դատավոր եւ մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ:
2003թ. հոկտեմբերի 10-ին Էբադին արժանացավ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց, երեխաների եւ փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում իր նշանակալի ջանքերի համար: Նա առաջին իրանցին էր, ով արժանացել է այդ մրցանակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
11316 դիտում
14:16 14-06-2018
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահի հետ
1411 դիտում
18:38 07-01-2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ
2028 դիտում
14:23 23-02-2014
Անսպասելի հանդիպում անտառում` արջերի հետ. տեսանյութ