Ուժեղացված հսկողություն՝ Սինգապուրում. փակ են այն հյուրանոցի ճանապարհները, որտեղ հանդիպելու են Թրամփն ու Կիմ Չեն Ընը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պահակազորը փակել է Սենտոսա կղզու Capella հյուրանոց տանող ճանապարհը, որտեղ հունիսի 12-ին տեղի է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նշվում է, որ Սենտոսան բաժանող նեղուցում պարեկություն է իրականացնում ոստիկանական մոտորանավակը , իսկ կղզու երկնքում ուղղաթիռ է թռչում։
Միառելսի կայանի մուտքի մոտ առկա է նախազգուշացում այն մասին, որ հունիսի 10-14-ը կղզին հայտարարվել է «հատուկ միջոցառման գոտի»։
«Իրավախախտները կարող են ձերբակալվել ու դատարանի որոշմամբ տուգանվել 20 հազար սինգապուրյան դոլարի չափով կամ 12 ամսվա ազատազրկման դատապարտվել և այլն»,-նշված է նախազգուշացնող աղյուսակում։
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=E2KiAEat4Uw]այստեղ[/url]