211652_close_icon
views-count18803 դիտում article-date 15:24 10-06-2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Tass-ը։ «Այո»,-համապատասխան հարցին պատասխանել է Զ. Մնացականյանը։ Վերջինս, սակայն, չի պարզաբանել վարչապետի այցի ծրագիրը։ Նշենք, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման արարողությունը, որին մտադիր են ներկա գտնվել մի շարք համաշխարհային առաջնորդներ։ Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը մայիսի 14-ին այցելել է Սոչի, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ նյութեր