211652_close_icon
views-count1294 դիտում article-date 14:31 13-03-2023

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա. Reuters

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Գործակալությունը նշել է, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ Կրեմլը առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։ Հնարավոր ուղեւորության այլ մանրամասներ չեն նշվում։

Փետրվարին ՌԴ նախագահը Չինաստանի նախագահին անվանել է բարեկամ եւ ասել, որ սպասում է նրա այցին Ռուսաստան։

Նմանատիպ նյութեր