Լոռու մարզում հակակարկտային 374 կրակոց է կատարվել
Հունիսի 10-ին, ժամը 14:30-ից մինչև 14:55-ը ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ, Ագարակ, Ամրակից համայնքների տարածքներում տեղակայված թվով 4 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 374 կրակոց, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: