29022 դիտում
22:02 10-06-2018
Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է մահացել
Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
6620 դիտում
20:12 05-02-2015
ԼՂՀ-ում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
12544 դիտում
09:51 15-03-2016
Հերթական ցավալի կորուստը. Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայող է մահացել, բայց ոչ հակառակորդի կրակոցից
38489 դիտում
17:07 18-01-2017
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է մահացել. ԼՂՀ ՊԲ