ՌԴ նախագահի մամլո խոսնակ. Նիկոլ Փաշինյանին սպասում ենք ֆուտբոլի ժամանակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստան կայցելի՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այո: Սպասում ենք ֆուտբոլի ժամանակ», ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա: Այցը կազմակերպված է Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնության շրջանակներում: