211652_close_icon
views-count1027 դիտում article-date 10:16 04-07-2023

Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք․ Տիգրան Պետրոսյան

Արցախի հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք․․․

Արցախցիների բացարձակ մեծամասնությունը հավատացել է ոչ թե ՀՀ ղեկավարին, ոչ թե Արցախի ղեկավարին, այլ ՌԴ նախագահ Պուտինի խոսքերին՝ որ Արցախում հայերը ապրելու են անվտանգ ու արժանապատիվ։

Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, մեր լռությունը օր օրի ավելի է ծանրացնում երկրի ու ժողովրդի վիճակը, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում։

Իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։

Կարծում եմ, որ եթե վաղը հստակ քայլեր չտեսնենք ՌԴ կողմից, ապա լռելը հավասարազոր կլինի կործանման…

Վաղն էլ համբերենք, հետո հրաբուխի պես պետք է պայթենք՝ հանուն մեր երեխաների, հանուն մեր արժանապատվության»:

Նմանատիպ նյութեր