211652_close_icon
views-count6388 դիտում article-date 12:27 11-06-2018

Մելանյա Թրամփը 25-օրյա բացակայությունից հետո հանրությանն է ներկայացել նրբաճաշակ տեսքով

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը երիկամի բարորակ նորագոյացության վիրահատությունից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը՝ Վաշինգտոնում մասնակցելով Ֆորդի թատրոնի կազմակերպած գալա երեկոյին: Ինչպես նշում է [url=http://www.dailymail.co.uk/news/article-5828371/Melania-goes-solo-Lady-returns-spotlight-25-day-absence.html?ito=social-facebook]Daily Mail[/url]-ը, 48-ամյա տիկին Թրամփը միայնակ է մասնակցել միջոցառմանը, քանի որ ամուսինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այժմ գտնվում է Սինգապուրում: Հատուկ այս առիթով Մելանյա Թրամփը կրել է 2.700 դոլար արժողությամբ Escada էլեգանտ զգեստ՝ ներկայանալով իրեն բնորոշ գեղեցկությամբ ու էլեգանտությամբ: Աղբյուրը նկատում է, որ առաջին տիկնոջ հայտնությունը շատ սպասված էր, քանի որ նա 25 օր հանրությանը չէր երևացել՝ բազմաթիվ խոսակցությունների տեղիք տալով: Օրերս նա Սպիտակ տանը մասնակցել էր դռնփակ միջոցառման, որի ժամանակ լրագրողներին թույլ չէին տվել սենյակ մտնել, սակայն ներկաներից մեկն առաջին տիկնոջը գաղտնի լուսանկարել էր:

Նմանատիպ նյութեր