211652_close_icon
views-count6726 դիտում article-date 13:34 11-06-2018

Թբիլիսում հակակառավարական ցույցի 4 մասնակից է ձերբակալվել

Վրաստանի իրավապահները բերման են ենթարկել Թբիլիսիում երեկվանից վերսկսված բողոքի ցույցի 4 մասնակիցների, այդ թվում՝ կազմակերպիչներից մեկին] Զվիադ Կուպրավային: [url=https://www.radiotavisupleba.ge/a/ვიად-კუპრავას-დაკავება/29282866.html]Հայտնում է[/url] «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։ Բողոքի ցույցերը սկսվեցին մոտավորապես երկու շաբաթ առաջ, երբ երկու դեռահասների դաժան սպանության գործով հրապարակվեց դատարանի որոշումը: Ցույցի մասնակիցները չեն ընդունում դատարանի որոշումը՝ իրավապահներին մեղադրելով գործը կոծկելու մեջ: Սպանվածներից մեկի հայրը՝ Զազա Սարալիձեն իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին ու ժողովրդին կոչ արել այսօր միանալ բողոքի ցույցին:

Նմանատիպ նյութեր