4545 դիտում
21:53 11-06-2018
Էլեկտրոնային առևտրի զարգացումը` առաջնահերթություն ՊԵԿ-ը և «Հայփոստը» տեղայնացնում են միջազգային չափանիշները
Մաքսային և փոստային ծառայությունները սերտացնում են համագործակցությունը: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 11-ից 13-ը Երևանում անցկացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության և Համընդհանուր փոստային միության համատեղ սեմինարը:
«Մաքսային մարմինների և փոստային ծառայության միջև համագործակցություն» թեմայով հանդիպման նպատակն է նպաստել երկու կառույցների փոխգործակցությանն ու սահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացմանը:
««Հայփոստի» հետ բազմամյա գործակցությունը միտված է փոստային առաքումների դեպքում ժամանակի, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կրճատմանը` միաժամանակ ապահովելով բարձր անվտանգություն և ռիսկերի աննկատ կառավարում»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանը:
Ինչպես տեղեկացրել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստի» և կոմիտեի միջև տվյալներն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով են փոխանցվում. «Մենք ձգտում ենք Հայաստանում էլեկտրոնային առևտուրը համապատասխանեցնել միջազգային բարձր չափանիշներին, ինչի ուղղությամբ աշխատում ենք Համընդհանուր փոստային միության հետ»:
Միջազգային փորձագետների կողմից անցկացվող դասընթացի առանցքում են էլեկտրոնային առևտրի միտումները, գլոբալ փոստային փոխադրման մաքսային հեռանկարները, ինչպես նաև ՀՄԿ ուղեցույցներն և առաջարկությունները: Դիտակետում են նաև աշխատանքային գործընթացների աստիճանական ներդաշնակեցման և փոստային առաքանիների անվտանգության զննման հարցերը:
ՊԵԿ նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանի վստահեցմամբ` Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համատեղ ծրագրերը շարունակվելու են` խթանելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը:
Նմանատիպ նյութեր
2910 դիտում
15:47 10-06-2020
ՊԵԿ-ն էլեկտրոնային առևտրի ոլորտի համաշխարհային ընկերությունների համար նախատեսում է ստեղծել էլեկտրոնային հարթակ
Այս բաժնից
865 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»