211652_close_icon
views-count667 դիտում article-date 21:53 31-08-2024

Իրանի նախագահը հարևան և տարածաշրջանային երկրների հետ համագործակցության զարգացումը երկրի առաջնահերթություն է հռչակել

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշիքիանն իր վարչակազմի արտաքին քաղաքականության օրակարգում ընդգծել է հարևան և տարածաշրջանային երկրների տեղը, գրում է իրանական Tasnim գործակալությունը։

Շաբաթ օրը Ուզբեկստանի իր գործընկեր Շավքաթ Միրզիյոևին հղված ուղերձում Պեզեշքիանը Կենտրոնասիական երկրի ղեկավարին և «բարեկամ ու եղբայրական» ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։

Նա վստահություն է հայտնել, որ Իրանի և Ուզբեկստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Իրանի նախագահը նաև նշել է, որ իր վարչակազմի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը հարևան և տարածաշրջանային պետությունների, հատկապես Ուզբեկստանի Հանրապետության հետ համագործակցության զարգացումն է։

Շավքաթ Միրզիյոևն Ուզբեկստանում իշխանության եկավ 2016 թվականի դեկտեմբերին՝ Իսլամ Քարիմովի մահից հետո, որը երկիրը ղեկավարում էր 1991 թվականի անկախության ձեռքբերումից ի վեր։

Նմանատիպ նյութեր