211652_close_icon
views-count4575 դիտում article-date 18:25 11-06-2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյաններին: Հանրապետության նախագահն ու հյուրերը զրուցել են «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի գործունեության, իրականացրած ծրագրերի եւ հետագա անելիքների մասին: Անդրադարձ է եղել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, ձեռքբերումներին ու հաջողություներին, ինչպես նաեւ նոր նախաձեռնություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ոգևորված է կենտրոնի գործունեությամբ, եւ «Թումո»-ն այն փայլուն օրինակն է, որն անմիջականորեն ցույց է տալիս, թե Հայաստանը որ ուղղությամբ պետք է գնա: Այն նաեւ լավ օրինակ է, թե ինչպես սփյուռքում մեծ հաջողությունների հասած մեր հայրենակիցները, իրենց գաղափարները, պրոֆեսիոնալիզմը հայրենիքի հետ կիսելով, կարող են ստեղծել հետաքրքիր մի լուծում, որը յուրօրինակ է ամբողջ աշխարհում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր