3403 դիտում
20:48 11-06-2018
Պաշտպանի աջակցությամբ գրանցվել է քաղաքացու սեփականության իրավունքը
Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին ժառանգությամբ իրեն փոխանցված հողամասերի սեփականության իրավունքի գրանցմանն աջակցելու հարցում։
Դիմումատուն տեղեկացրել է, որ իր ներկայացրած փաստաթղթերով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կայացրել է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշում։
Պաշտպանի աշխատակազմում քննարկման շրջանակում պարզվել է, որ նման որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ քաղաքացին չի ներկայացրել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Պաշտպանի ներկայացուցիչը քաղաքացուն ներկայացրել է ՀՀ գործող օրենսդրության պահանջները, անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերի ներկայացման կարևորությունը, ինչի արդյուքնում քաղաքացին ներկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը և գրանցել հողամասերի սեփականության իրավունքը։
Նմանատիպ նյութեր
1212 դիտում
16:32 09-11-2018
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու տարկետման իրավունքը
Այս բաժնից
2851 դիտում
11:04 10-01-2025
SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. 18-ամյա տղային անհրաժեշտ է հաշմանդամության ակտիվ սայլակ