211652_close_icon
views-count10804 դիտում article-date 16:14 12-06-2018

ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի․Նիկոլ Փաշինյան.tert.am

ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնք կարող են նաև առնչություն ունենալ այդ պաշտոնյայի հետ։ Հատուկ Քննչական ծառայությունում կառույցի աշխատակիցներին նորանշանակ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՔԾ քննիչների սենյակում պետք է լինեն ՀՀ զինանշանը և դրոշը, և այս սիմվոլները պետք է արտահայտեն այն գործառույթը, որ իրականացվում է ՀՔԾ-ի կողմից», - ասաց նա: Ապա վարչապետը մի քանի դիտարկումներ արեց՝ ՀՔԾ գործունեության հետ կապված: «Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, և հաջորդ ամենակարևոր գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են։ Այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որ ունի Հատուկ քննչական ծառայությունը մեր կյանքում և ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում», - ասաց Նիկոլ Փաշինյանը: http://www.tert.am/am/news/2018/06/12/Nikol-Pashinyan/2711331

Նմանատիպ նյութեր