211652_close_icon
views-count10033 դիտում article-date 20:37 12-06-2018

Անձնական հակակրանքները մի փաթաթեք մյուսների վզին. ԿԳ նախարարը՝ Սամվել Հարությունյանի նշանակման մասին

Անձնական հակակրանքները մի փաթաթեք մյուսների վզին: Նման գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահի պաշտոնում Սամվել Հարությունյանի նշանակումուց հետո առաջացած դժգոհություններին ու քննադատություններին: «Հարգելի ֆեյսբուքցիներ, շատ հնարավոր է, որ տասնյակ ու հարյուրավոր նշանակումներից որոշ նշանակումներ լինեն խնդրահարույց, ձեր սրտով չլինեն, էդ նշանակումները լինեն սխալ ինչ-որ դեպքերում: Բայց խնդրում եմ, մեղադրանքները լինեն կոնկրետ ու հասցեական: Դրանք բոլորը կուսումնասիրվեն: Ես որևէ խնդիր չեմ տեսնում և կառավարության մակարդակով էլ է դա հայտարարվել, որ նույնիսկ նոր նշանակումների դեպքում մենք չունենք որեւէ կաշկանդվածություն՝ վարչապետից ու նախարարներից սկսած: Ուղղակի խնդրանքս է՝ անձնական հակակրանքները չփաթաթել մյուսների վզին»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր