211652_close_icon
views-count4749 դիտում article-date 10:42 13-06-2018

«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը ՍԴ անդամ չեն ընտրի

Ազգային Ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունից առաջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցի ընտրությանը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, թե հաշվի առնելով երեկվա հարցուպատասխանը թեկնածուի հետ և մի շարք այլ մտահոգություններ քաղաքացիական հասարակության մարմինների կողմից՝ խմբակցությունը որոշել է չմասնակցել ընտրությանը: «Հուսով ենք դատավորը չի ընտրվի»,-ասաց նա: Վարման կարգով ձայն խնդրեց նաև «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հայտարարեց, որ իրենք ևս չեն մասնակցի: «Հաշվի առնելով, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, և թեկնածուն պետք է ունենա սեփական կարծիք և մասնագիտական խիզախություն և համարձակություն, պաշտպանելու այն, եթե անգամ տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցի քվեարկությանը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր