61384 դիտում
14:34 13-06-2018
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. տուրիստներ տեղափոխող Opel-ը հայտնվել է Դարբի գետում. օպերատիվ են գործել Վայքի հրշեջները, բժիշկներն ու տեղի ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Գառնի գյուղի բնակիչ 46-ամյա Լասլո Բորբելին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ հատվածում իր վարած Oepl Zafira մակնիշի 35 QR 681 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել Դարբի գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Ռուսլան Զոհրաբյանի գլխավորությամբ:
Փրկարարները դեպքի վայրից 2 քաղաքացու տեղափոխել են Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատ, քանի որ նրանք ամբողջովին թրջված են եղել և ինքնակամ են դուրս եկել գետից:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով տուժածները Հունգարիայի Հանրապետության քաղաքացիներ 53-ամյա Տամազ Ունգրվարն է և 52-ամյա Նադի Յուդիթը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+