28279 դիտում
21:30 13-06-2018
Կյանքը կարճ է, միշտ կամեցեք բարին. բլից հարցում երգիչ Հարութ Բալյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]-Ողջույն, ի՞նչ էիք մտածում հենց հիմա:
[/b]
-Քանի որ փորձից եմ դուրս եկել, մտածում եմ՝ գնամ հանգստանամ:
[b]-Ձեր օրն սկսվում է...
[/b]
-Հեռախոսազանգերով:
[b]- Օրվա քանի՞ ժամն եք երգով զբաղվում:
[/b]
- Նայած օր, բայց գոնե երկու-երեք ժամ:
[b]-Օրվա քանի՞ ժամն եք տանն անցկացնում:
[/b]
- Առավոտյան տանից դուրս եմ գալիս մինչև երեկո. երևի քնելու ժամանակ
[b]- Ի՞նչ խորհուրդ կտայիք ինքներդ Ձեզ:
[/b]
-Խորհուրդ կտայի, մի քիչ քիչ մտածել:
[b]- Իր, որը գալիս է Ձեզ հետ մանկությունից:
[/b]
-Վզիս խաչը:
[b]- Ցամա՞ք, թե ծով:
[/b]
- Ծով:
[b]-Տարվա ո՞ր եղանակն եք սիրում:
[/b]
-Ամառը:
[b] - Ձեր ամենասիրելի երգիչը. (հայ և արտասահմանյան)
[/b]
-Ամեն անգամ տարբեր է. հստակ մեկին կդժվարանամ նշել:
[b]- Ձեր երազանքը:
[/b]
-Իմ երազանքն է, որ իմ հարազատներից, իմ ընկերեներից, ամենամտերիմ մարդկանցից ոչ մի վայրկյան հեռու չլինեմ:
[b]- Ո՞րն է այն կետը, որին ցանկանում եք հասնել այս ասպարեզում:
[/b]
- Հիմա կդժվարանամ այդ հարցին պատասխանել: Երբ արդեն տարիքս առնեմ, կարող է մի պահ հասկանամ, թե սա իմ պիկն է, թե՞ ոչ: Ինչ -որ մի բան չեմ դրել իմ դիմաց, որովհետև դեռ շատ ճանապարհ ունեմ անցնելու:
[b]- Կարիերա, թե՞ ընտանիք:
[/b]
-Լավ ընտանիքը, բնականաբար, կհամաձայնվի նաև կարիերային:
[b]- Եթե իմանայիք, որ կյանքի վերջին օրն եք ապրում, ի՞նչ կանեիք:
[/b]
-Ինչ ունեի, բոլորը կբաժանեի իմ հարազատներին և մտերիմներին:
[b] -Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք: Մարդկանց մեջ բարություն կմտցնեի:[/b]
[b]-Ձեր տարօրինակ սովորությունը:
[/b]
- Շուտ եմ նեղվում:
[b]-Ձեր երազանքի երկիրը:
[/b]
-Բնականաբար Երևանս: Իմ կարծիքով յուրաքանչյուր հայ մարդու երազած երկիրը մեր Հայաստանն է, մեր Երևանը:
[b]-Հայրենիքը Ձեզ համար...
[/b]
-Երազածս երկիրն է:
[b] -Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
[/b]
-Որ ես ծնվել եմ:
[b]-Տանել չեք կարողանում, երբ...
[/b]
-Ստում են:
[b] -Մի բառով բնորոշե՞ք ինքներդ Ձեզ:
[/b]
-Բարի։
[b]- Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:
[/b]
-Երջանկությունը շատ մեծ բան է ինձ համար: Բոլորը պետք է երջանիկ լինեն: Ամեն մարդ իր չափով է ստեղծում երջանկությունը:
[b]-Ձեր կատարյալ հանգստյան օրը:
[/b]
-Երբ շրջապատված եմ իմ հարազատ մարդկանցով:
[b]-Եթե հնարավորություն լիներ, ո՞ր հայտնի մարդու հետ կցանկանայիք ճաշել:
[/b]
-Քրք Քրքորյանի:
[b]-Եթե հնարավորություն լիներ կյանքը նորից սկսելու, ի՞նչ կփոխեիք:
[/b]
-Ոչինչ չէի փոխի:
[b]-Ո՞ւմ հեռախոսահամարը անգիր գիտեք:
[/b]
-Շատերի:
[b]- Երբ բարկացած եք…
[/b]
-Երբ բարկացած եմ, փորձում եմ ինքս ինձ հանգստացնել:
[b]-Ձեր թերությունը:
[/b]
-Շատ նվիրվող:
[b]- Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:
[/b]
-Ամեն օրն ինձ համար երջանիկ օր է:
[b]- Արտահայտություն, որը շատ հաճախ եք օգտագործում:
[/b]
-Ցավդ տանեմ:
[b]-Ի՞նչ նկար է Ձեր սմարթֆոնի էկրանին:
[/b]
-Խաչ է:
[b] -Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
[/b]
- Մտերիմ, շատ մտերիմ մարդկանց, ովքեր իմ լավն են ցանկանում և ում հետ կարող եմ զրուցել ցանկացած թեմայի շուրջ:
[b]-Այս պահին կուզենայիք..
[/b]
-Միացյալ Նահանգներում լինել, որովհետև ծնողներիս կարոտել եմ:
[b]-Միշտ վախեցել եք…
[/b]
-Որ Աստծո դիմաց մեղք չգործեմ:
[b]-Ի՞նչ կասեք ընթերցողին:
[/b]
-Ապրեք խաղաղ, կյանքը կարճ է: Եղեք բարի, մի՛ քննադատեք, միշտ կամեցեք բարին: Ամեն ինչ այս կյանքում պատճառ ունի, պատահական ոչինչ այս կյանքում չի լինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
23794 դիտում
21:51 09-03-2019
«Գուցե իմ կյանքը խենթություն է, բայց ...» Բլից հարցազրույց Ռաֆի Թադևոսյան հետ. Armennews.am
8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»