23791 դիտում
21:51 09-03-2019
«Գուցե իմ կյանքը խենթություն է, բայց ...» Բլից հարցազրույց Ռաֆի Թադևոսյան հետ. Armennews.am
[url=http://armennews.com/has/3406--.html?fbclid=IwAR3hCFR_ACqd0Oo2hGbkZsV4utADzecfO6ZrW2Yi7uvLtMP98Vg8MqxjOVQ]Armennews.am[/url]-ի զրուցակիցը դերասան, հաղորդավար Ռաֆի Թադևոսյանն է:
[b]1.Առավոտը սկսում եմ ...
[/b]
Մեկ բաժակ սուրճով։ Սա պարտադիր արարողակարգ է։ Քանի որ արթնանում եմ շատ շուտ, կարիք եմ ունենում թարմանալու։
[b]2.Ասա ինձ` չես կարող, և ես...
[/b]
Չեմ կարողանա... ես այն մարդկանցից եմ, որոնք ոգևորվում ու շարունակում են եռանդով աշխատել, երբ գնահատվում են աշխատանքի դիմաց։ Երբ միայն դժգոհում են, թերություններ են գտնում՝ հիասթափվում եմ, իսկ երբ և՛ դրականն են տեսնում, և՛ բացասականը, շատ լավ եմ վերաբերում։
[b]3.Կորուստներն ու ձեռքբերումները...
[/b]
Ինձ համար կորուստները երկու տեսակ են՝ մարդկային ու ոչ նյութական։ Նյութական շատ բաներ եմ կորցրել, բայց դրանք կորուստներ չեն։ Հորս մահն ինձ համար ամենածանր հարվածն էր, իսկ ձեռքբերումները բոլոր այն խորհուրդներն ու կարողություններն են, որ ժառանգել եմ իրենից։
[b]4.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները
[/b]
Դրանք անդադար կարող են փոխվել՝ ընդ որում տարբեր հերթականությամբ, եթե մայրս է պատրաստել։ Սիրում եմ դյուրամարս և օգտակար սնունդ, որը երկար է պատրաստվում, բայց և ախորժելի է։
[b]5.Գուցե իմ կյանքը խենթություն է, բայց ...
[/b]
Այդպես էլ պետք է լիներ։ Միշտ ինձ մի հարց է հետաքրքրել՝ որքա՞ն անհետաքրքիր կլիներ կյանքը, եթե բոլոր մարդիկ միանման լինեին։ Բացահայտելու ոչինչ չէր լինի միանշանակ։ Ուստի ուրախ եմ, որ մարդիկ տարբեր են իրենց աշխարհայացքով, խառնվածքով ու բնավորությամբ։ Սրանք պայմաններ են, որոնք կերտում են անհատականություն։ Եվ գուցե իմ կյանքը խենթություն է, բայց այդպես ճիշտ է։
[b]6.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
[/b]
Դժվար է ասել, որովհետև երբ ես քաղցած եմ լինում, դառնում եմ անկառավարելի։ Կարծում եմ շատերն են ինձ նման։ Նման դեպքերում ապտակ ուտելն էլ ամոթ չէ։
[b]7.Կյանքն ինձ համոզել է, որ…
[/b]
Պետք է պայքարել։ Հավանաբար շատերն են լսել, թե «կյանքը պայքար է» կամ «կյանքը մրցավազք է» և թերահավատորեն են վերաբերում։ Կարծում եմ այդպես էլ կա։ Ապրածս տարիներն ինձ համոզել են, որ պետք է անդադար շարժման մեջ լինել, եթե կա հնարավորություն՝ վազել, երբեմն քայլել, վերջին հաշվով նաև կանգ առնել, բայց ոչ նահանջել։ Քայլերդ պիտի միշտ ուղղված լինեն առաջ։
[b]8.Սիրելի երաժշտությունը
[/b]
Մի ժամանակ այս հարցին պատասխանում էի՝ խառը։ Հետո հասկացա, որ դա ոչինչ չասող պատասխան է։ Հոգիս խաղաղեցնելու համար հաճախ Սատի ու Դեբյուսի եմ լսում, արմատներս վերհիշելու համար միայն Կոմիտաս, ընդ որում առանձնացնում եմ «Շուշիկի» ստեղծագործությունը։ Մնացած ժամանակ, երբ աշխատանքս կենտրոնացում է պահանջում, օգնության է գալիս Կառլ Օրֆի «Կարմինա Բուրանա» օպերան, ավելի ճիշտ «O fortuna» մասը։
[b]9.Ձեր առաջին բջջային հեռախոսը
[/b]
Հիշում եմ, 2000-ականներն էին, երբ Գերմանիայից ինձ բերեցին չաշխատող բջջային հեռախոս։ Տարօրինակ նվեր էր, բայց ուրախացնում էր, որովհետև Հայաստանում բացառիկ իրողություն էր այդ տարիներին։ Երևի մի քանի տասնյակ մարդին լուսանկարվել են այդ հեռախոսով, բայց չեն էլ իմացել, որ չի աշխատում, որովհետև նույնիսկ միացնել-անջատելու ձևը չգիտեին։
[b]10.Կսիրահարվեմ նրան, եթե…
[/b]
Որևէ նախապայման չկա ու չի կարող լինել սիրահարվելու կամ սիրելու համար։ Դա անբացատրելի ու անկառավարելի զգացմունք է։ Սիրում ես անկախ քեզանից ու զգում ես, որ սիրում ես։ Աշխարհի գրեթե բոլոր փիլիսոփաներն անդրադարձել են սիրո թեմային, սակայն այն դեռևա մնում է չբացահայտված ու անհասկանալի, բայց ւ այնպես հաճելի զգացում։
[b]11. Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն ...
[/b]
Առանց իմ իմացության։ Ես նվեր ստանալ չեմ սիրում, նվիրել՝ շատ եմ սիրում։ Երբ ասում են, որ ինձ համար նվեր կամ անակնկալ ունեն՝ լարվում եմ։ Պատկերացնում եմ այն, ինչի կարիքն ունեմ ու հետո, երբ տեսնում եմ այն, ինչը նվիրել են, հիասթափություն եմ ապրում։ Դե այդ պահին թաքցնում եմ, շնորհակալություն եմ հայտնում, բայց ամեն անգամ ինքս ինձ համոզում եմ, որ գուցե այն նվերները, որ ես եմ նվիրում մարդկանց, իրենք էլ չեն հավանում ու բոլորս նման ենք իրար։
[b]12.Երջանիկ լինելու համար ինձ անհրաժեշտ է...
[/b]
Անհրաժեշտ է միայն դժբախտության բացակայություն։ Այդ ժամանակ, գուցե չենք զգում, բայց մենք երջանիկ ենք։
[b]13.Երևանն այսօր...
[/b]
Կարծես կորցրել է իր դեմքը։ Երբ ասում են՝ վարգաույն քաղաք, զարմանում եմ։ Այլևս չկա այդ վարդագույն քաղաքը։ Շենքերը տարբեր են, երբեմն հարևանությամբ տարբեր ճարտարապետություն ունեցող շենքեր կան, մեկը երևանյան, մյուսը՝ անհասկանալի։ Հուսով եմ Երևանը կլինի այնպիսին, որ կկարողանամ ասել. Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ։
[b]14.Քչերը գիտեն, որ ես ...
[/b]
Չգիտեմ ի՞նչ գիտեն իմ մասին քչերը, բայց ինձ ճանաչող մարդիկ գրեթե ամեն բան գիտեն իմ մասին: Ես բաց եմ ու չեմ զլանում պատմել իմ մասին: Մի հետաքրքիր փաստ կա. բոլոր այն մարդիկ, որոնք ինձ գիտեն, բայց չեն շփվել, չեն սիրում, բայց երբ շփվում են՝ փոխում են կարծիքը ու հետո խոստովանում, որ այլ կարծիք են ունեցել իմ մասին:
[b]15.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, ապա այն կկոչվեր...
[/b]
Երևի մոնտաժային փուլում կիսատ կմնար ու չէր հրապարակվի: Դեռ այնքան հետաքրքիր չէ, որ դառնա ֆիլմ: Միայն, եթե կարճամետրաժ ֆիլմ լիներ, հավանաբար կկոչվեր «Մարդ, որը երազում է թռչել տանիքների վրայով», իսկ թե ինչու՞՝ չեմ ասի:
Նմանատիպ նյութեր
28276 դիտում
21:30 13-06-2018
Կյանքը կարճ է, միշտ կամեցեք բարին. բլից հարցում երգիչ Հարութ Բալյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
45258 դիտում
11:26 10-02-2014
Այսօր լեգենդ դարձած «օրենքով գող» Ռաֆայել Բաղդասարյանի՝ «Սվո Ռաֆի», ծննդյան օրն է. մանրամասներ՝ նրա կյանքից
7122 դիտում
21:30 28-08-2016
Մարդկային խենթություն, որը հասանելի չէ բոլորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ