211652_close_icon
views-count4065 դիտում article-date 22:58 13-06-2018

Կառավարությունը չի քննարկել հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց

Հայաստանի կառավարությունը տարիների ընթացքում կուտակված հողի հարկի պարտքի մասով զիջումներ և արտոնություններ սահմանելու հարց չի քննարկել: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին: «Շատերը պնդում են, որ հողի հարկի՝ տարիներ շարունակ կուտակված պարտքերի մասով կառավարությունը որոշակի զիջումներ և արտոնություններ է սահմանելու: Կառավարությունը ո՞ւնի այդպիսի նպատակ՝ պետության համաֆինանսավորմամբ հողի հարկի վճարների զիջումներ կատարել, թե՞ ոչ, որովհետև սա մեր հասարակության շրջանում որոշակի շփոթ է առաջացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց Մախմուդյանը: «Ցավոք, հաճախ ցանկալին փորձ է արվում իրականության տեղ անցկացնել: Ենթադրում եմ, որ այս դեպքում դա որպես ցանկություն է արտահայտվել, որովհետև այդպիսի քննարկում առայժմ չի եղել»,- պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա հավելեց, որ կառավարությունը հարկային համակարգը քննարկելու,վերլուծելու և գնահատելու փուլում է՝ ընդգծելով, որ ակնկալում է, որ միասին կգտնեն այն փոզխիջումային տարբերակը, որը կբավարարի այն կարիքները, որ պետության առջև ծառացած են և մյուս կողմից չի խոչընդոտի տնտեսավարմանը:

Նմանատիպ նյութեր