6347 դիտում
09:47 14-06-2018
Երկուսի դեմ էլ դուրս են եկել սեփական թիմակիցները
Հելմութ Շմիդտ և Լևոն Տեր-Պետրոսյան` գերմանացի և հայ քաղաքական մտքերի երկու գագաթ։
Շմիդտը, ինչպես Տեր-Պետրոսյանը, մոլի ծխող էր։
Թե՛ Շմիդտը և թե՛ Տեր-Պետրոսյանը իշխանություն են ստանձնել իրենց երկրների համար բախտորոշ շրջանում։
Նրանց կառավարման տևողությունը մոտավորապես նույնն է` 7-8 տարի։
Երկուսն էլ պաշտոնը թողել են ներքաղաքական ճգնաժամի պատճառով, Շմիդտը պաշտոնանկ է արվել, Տեր-Պետրոսյանը` հրաժարական տվել։ Երկուսի դեպքում էլ պատճառը գաղափարական է եղել։
Հետագայում ժամանակը մեծ իմաստով ցույց է տվել, որ երկուսն էլ ճիշտ էին։
Երկուսի դեմ էլ դուրս են եկել սեփական թիմակիցները։
Երկուսն էլ քաղաքականությունից հեռացել են նույն հանդարտությամբ, զբաղվել են գիտական աշխատանքով և գրքեր են հրատարակել։
Երկուսն էլ հայտնի են իրենց սուր մտքով, քչախոսությամբ և բառերը ընտրելու կարողությամբ։
Թե՛ Շմիդտը և թե՛ Տեր-Պետրոսյանը քաղաքական պրագմատիկներ են, ճշգրիտ հաշվարկողներ և սառը դատողներ։
Երկուսի մոտ էլ հռետորությունը փայլուն է, բայց միայն գործիք, որը երբեք չի դարձել ինքնանպատակ։
...
Դժբախտ են այն երկրները, որոնք կախված են մեկ մարդուց։ Սակայն կան մարդիկ, որոնց կարիքը պետությունները երբեք չեն դադարում ունենալուց։
Գերմանիան երբեք չդադարեց ունենալ Շմիդտի կարիքը։
Հայաստանը երբեք չի դադարի ունենալ Տեր-Պետրոսյանի կարիքը։
[color=#EF2929]«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, քաղաքական ակտիվիստ Նարեկ Սարգսյան[/color]
Նմանատիպ նյութեր
11785 դիտում
21:47 23-04-2023
Դեմ դուրս գալով նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, դա նույնն էր ինչ դուրս ելնեիր քո սեփական երկրի դեմ․ Գարիկ Ուրումյան
6303 դիտում
09:37 30-04-2019
Միհրան Պողոսյանի դեմ քրգործ հարուցելու հարցում «դերակատարում են» ունեցել նրա նախկին թիմակիցները. «Իրատես»