22113 դիտում
15:55 15-06-2018
Վարչապետը Ոստիկանապետից պահանջել է չմեծացնել քաղաքացիներին տուգանելու հնարավորությունները
Կառավարության նիստում հավանության է արժանացել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Ըստ օրենքի նախագծի հեղինակ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու սահմանված պահանջը և «փաստորեն խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից:
ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման վերաբերյալ մի շարք հանգամանքներ և միևնույն ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ՝ հիմնավորման մեջ նշված խնդրի բավարար կարգավորման ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է, թե որ շարժական տեսանկարահանող սարքերի մասին է խոսքը՝ ընդգծելով, որ կան 3 տեսակի՝ պետավտոտեսչության ավտոմեքենաների մեջ տեղադրվող, ոստիկանների համազգեստների վրա օգտագործվող տեսախցիկներ և իրավախախտումներ արձանագրող տեսանկարահանող սարքերով ատոմեքենաները: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ կարգավորումները վերաբերում են այսպես կոչված խախտումներ արձանագրող շրջիկ մեքենաներում տեղադրված տեսախցիկներին, սակայն այդ ավտոմեքենաները կահավորված են լինելու տարբերանշաններով:
Վարչապետը նկատել է, որ այս հարցում հակասություններ են ի հայտ գալիս: «Մի կողմից ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ տուգանելու քաղաքականությունից, հիմա դուք քննարկում եք, թե ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը: Գուցե նախազգուշացումների համակարգ ներդնենք, խնդրում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ, հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները»,- ասել է վարչապետը:
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ոստիկանապետը տեղեկացրել է, որ շարժական արագաչափերն այս պահին չեն գործում: Վալերիյ Օսիպյանը նշել է, որ կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն շուտով կներկայացվեն տուգանքների չափերը նվազեցնելու առաջարկություններ: «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց տուգանքներն էապես նվազելու են»,- ասել է Օսիպյանը:
Հաշվի առնելով օրենսդրական սահմանափակումները՝ նախագծերի ընդունման ժամկետների հետ կապված, ներկայացված նախագծին տրվել է հավանություն, սակայն վարչապետը հանձնարարել է շարժական արագաչափերի գործունեություն չիրականացնել և խնդրին հետագայում անդրադառնալ ու տալ փաթեթային լուծում:
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
20:51 18-09-2023
Բաքուն Երևանից պահանջում է չմեծացնել ռազմական ներուժը, լուծարել Արցախի պետական կառույցները
4360 դիտում
19:54 26-09-2020
Բաբկեն Թունյան. ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»