10549 դիտում
23:47 15-06-2018
Եվրոպական խոշոր ներդրումային ընկերությունների հետ քննարկել ենք ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու կոնկրետ նախագծեր. Արարատ Միրզոյան
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 11-13-ը աշխատանքային այցով եղել է Հռոմում` հանդիպումներ ունենալով մի խումբ եվրոպաբնակ հայազգի գործարարների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ա. Միրզոյանը:
«Հանդիպումներից առաջինը վերաբերում էր Հայաստանում թեթև արդյունաբերության, մասնավորապես՝ կարի արտադրության հետագա զարգացմանը և իտալական նորաձևության հայտնի տների հետ համագործակցությանը։ Քննարկված նախագծերը հնարավորություն կտան լուծել մարզերում բնակվող մի քանի հարյուր կանանց զբաղվածության հարցը։
Հաջորդ հանդիպումների ընթացքում քննարկեցինք Հայաստանում ջրամբարների կառուցման, քաղաքային շինարարության խթանման, վերականգնվող էներգետիկայի, այդ թվում նաև աննախադեպ ծավալով արևային էներգիայի արտադրության մեծացման հնարավորությունները։
Հանդիպումների վերջին շարքում խոշոր ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկեցինք օտարերկրյա ներդրողների համար հայաստանյան բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելու և ծավալուն ներդրումներ գրավելու հնարավորությունները և կոնկրետ նախագծերը։
Բոլոր հանդիպումների ընթացքում մեր հայրենակիցներին խնդրել եմ արձանագրել ու նաև փոխանցել իրենց միջազգային գործընկերներին, որ Հայաստանում իրապես ազատ և մրցակցային տնտեսության կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարն ու դատական համակարգի անկախացումը միանգամայն նոր, շատ նպաստավոր պայմաններ են ստեղծում մեր երկրում լուրջ բիզնես գործունեություն ծավալելու համար»,-գրառել է փոխվարչապետը։
Նմանատիպ նյութեր
1882 դիտում
10:40 24-09-2019
Ինչ է անհրաժեշտ օտարերկրյա ներդրումներ Հայաստան ներգրավելու համար․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1003 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր