18738 դիտում
20:15 17-06-2018
Այրումի մշակույթի տանը տեղի ունեցավ «Արփի» պարային համույթի կազմավորման 7-ամյակին նվիրված տոնական համերգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերյանի տարածաշրջանում պարարվեստի զարգացման երախտավորներից է Կարինե Ջիլավյանը, ով ավելի քան մեկ տասնամյակ ազգային ու աշխարհի այլ ժողովուրդների պարեր է ուսուցանում տարածաշրջանի համայնքների երեխաներին:
Նրա ղեկավարած պարային խմբերը մասնակցել են ամենատարբեր տեսակի հանրապետական և միջազգային փառատոնների և մշտապես արժանացել են հաղթողի կոչման ու տուն են վերադարձել գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:
Երեկ՝ հունիսի 16-ին, Այրումի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Այրումի «Արփի» պարային համույթի կազմավորման 7-ամյակին նվիրված տոնական համերգ, որին իրենց մասնակցությունն ունեցան նաև Կարինե Ջիլավյանի ղեկավարած Նոյեմբերյանի «Սոսե», Կողբի «Լուս-Անի», Բերդավանի «Դափնե», Զորականի «Հովեր» և Հաղթանակի «Նռանի» պարի խմբերը:
Համերգի ավարտին ծնողները իրենց խորհին շնորհակալությունը հայտնեցին պարուսույց Կ. Ջիլավյանին և հանձնեցին պատվոգիր ու ծաղիկներ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 358+
358+
Նմանատիպ նյութեր
2728 դիտում
21:32 04-06-2018
Կոպենհագենում տեղի է ունեցել ՀՀ 100-ամյակին նվիրված նվիրված տոնական համերգ և հանդիսավոր ընդունելություն
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)