31111 դիտում
23:51 17-06-2018
ԱՎԾ-ն ճշգրտված տվյալներ է հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալների մասին
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։
Ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը կազմել է 2 մլրդ 149.8 մլն դոլար։
Մինչդեռ 2017 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին զեկույցում արտահանման ծավալը 2 մլրդ 242.9 մլն դոլար էր։
Այսպիսով, ճշգրտված ցուցանիշը 93.1 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։
Ճշգրտվել է նաև ներմուծման ցուցանիշը։ Ըստ ճշգրտված տվյալների՝ 2017 թվականին ապրանքների ներմուծումը կազմել է 3 մլրդ 993.1 մլն դոլար։
Նախկինում հրապարակված տվյալներով՝ նախորդ տարի ներմուծման ծավալը 4 մլրդ 182.7 մլն դոլար էր։ Այսպիսով, ներմուծման ճշգրտված ցուցանիշը շուրջ 190 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից։
Դա նշանակում է, 2017 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության իրական թիվը ավելի քան 280 մլն դոլարով պակաս է նախկինում հայտարարված ցուցանիշից, հայտնում է [url=https://168.am/2018/06/17/969110.html]168.am[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
1773 դիտում
14:45 12-09-2019
Աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է 64 հազար 899 հազարով. վարչապետը ճշգրտված տվյալներ է ներկայացրել
5542 դիտում
17:07 13-01-2018
ԿԲ-ն ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալներ՝ իրականացված գործարքների ծավալների մասին
4839 դիտում
21:13 12-03-2018
2017թ.-ին Արցախը ռեկորդային՝ 15.6 տոկոս ՀՆԱ-ի աճ է արձանագրել. ԱՎԾ
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»