211652_close_icon
views-count17120 դիտում article-date 12:56 18-06-2018

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանի լիազորությունները դադարեցված են

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները», - նշված է արձանագրության մեջ:

Նմանատիպ նյութեր