17985 դիտում
18:38 18-06-2018
Արագածոտնի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 31-ամյա Թոռնիկ Ս.-ն Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի 2-րդ հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 35 AN 498 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Աշտարակի բնակիչ՝ 11-ամյա Էրիկ Շ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Մանվել Հարությունյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Խալաթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+