64378 դիտում
23:56 18-06-2018
Խոշոր ավտովթար Կապանում. 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է բեռնատար Volvo-ին, այնուհետև կայանված Volkswagen-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 30 շենքի դիմաց բախվել են Կապանի բնակիչ՝ 27-ամյա Մհեր Կ.-ի վարած Opel մակնիշի 92 OQ 200 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապոտության քաղաքացի Զեյնոլաբեդին Ալի Ռեզա Շահ Հոսեյնիի վարած Volvo մակնիշի 29 A 659-10 համարանիշի 29 A 660-10 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Մհեր Կ.-ն բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Volkswagen Passat մակնիշի 13 ՍԼ 183 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Մհեր Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Վարդանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է Volkswagen Passat-ի վարորդի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վարորդներից Մհեր Կ.-ն. ով բախվել է Volvo-ին, այնուհետև Volkswagen-ին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մհեր Կ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+