211652_close_icon
views-count17740 դիտում article-date 23:26 20-06-2018

Ավտովթար Շիրակի մարզում. Արթիկի գաղութի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինն էլ բախվել է բետոնե սյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 18-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, կեսօրին Արթիկ քաղաքի գաղութի ճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 78 VN 887 համարանիշի և Opel մակնիշի 34 ԼT 408 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր