3081 դիտում
10:50 21-06-2018
ԸՕ-ի շուրջ քննարկումները շուտով կսկսվեն․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Դանիել Իոաննիսյանից պարզել է ԸՕ-ում կատարված փոփոխությունների վերաբերյալ մանրամասները և այլ հարցեր։
[b]Պարոն Իոաննիսյան, Ընտրական օրենսգրքի շուրջ ի՞նչ կերպ են քննարկումներն ընթանալու, երբ կառավարության կողմից մի աշխատանքային խումբ է ստեղծվում, իսկ ԱԺ խմբակցությունների կողմից՝ մեկ այլ։[/b]
Ես կարծում եմ, որ իրենք քննարկելու են մեր առաջարկած նախագիծը։
[b]ԱԺ հայտարարության մեջ նշված է, որ խումբը պատրաստակամ է համագործակցել կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ։[/b]
Իհարկե։ Նախ խորհրդարանն ընդունող մարմին է, երկրորդը՝ խորհրդարանը ցանկանում է համագործակցել, և կառավարությունն ուզի, չուզի՝ պետք է համագործակցի։ Բայց պետք է ասեմ, որ Ընտրական օրենսգրքի նախագծում անգամ մեկ տառ գրելուց առաջ մենք քննարկումների ենք կանչել բոլոր հիմնական դերակատարներին, քիչ թե շատ ծանրակշիռ կուսակցություններին։
[b]Սակայն ՀՀԿ-ն այդպես էլ չմասնակցեց այդ քննարկումներին։[/b]
Հանրապետականը հրաժարվեց, իսկ մնացած բոլորի հետ մենք ունեցել ենք քննարկումներ, գաղափարների, մտքերի փոխանակություն։ Եվ ոչ միայն կուսակցությունների, այլև դիտորդական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և այլն։ Եվ եթե Հանրապետականը չէր ուզում քննարկել, ես իրենց զգուշացրել էի, որ նախագիծն առանց իրենց հետ քննարկելու էլ կպատրաստվի։ Իրենք, փաստորեն, կողմ են նախագծի՝ միայն խորհրդարանական ձևաչափով քննարկմանը։ Ես, իհարկե, կուզեի նաև ՀՀԿ-ի կարծիքը լսել։ Բայց մենք գրում ենք, և ես հուսով եմ, որ դա լինելու է նախագիծ, որը կունենա հանրության լայն շերտերի սատարում։ Իսկ Հանրապետական կուսակցությունը չի ներկայացնում հանրության ծանրակշիռ զանգվածը։ Իսկ այժմ ԱԺ աշխատանքային խմբի հետ պատրաստ ենք քննարկումների, որևէ խնդիր չկա։
[b]Նախագծում ի՞նչ փոփոխություններ են տեղ գտել։[/b]
Փոփոխությունները շատ են լինելու։ Նախ տեխնիկական բազմաթիվ փոփոխություններ են լինելու, որոնք Ընտրական օրենսգիրքը կհարմարեցնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Երկրորդը՝ կապահովենք, որպեսզի ընտրությունները լինեն մրցակցային և մրցակցությունը լինի գաղափարների, ծրագրերի, ոչ թե դրամապանակների։
[b]Իսկ վարկանշային ընտրակարգը հանվա՞ծ է։[/b]
Նախատեսվում է հանել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
08:37 24-01-2024
ԱԺ նախագահը թքում է, ՔՊ քարտուղարը՝ սպառնում, իսկ իրավապահները նրանց պաշտպանում են․ Դանիել Իոաննիսյան․ «Ժողովուրդ»
7873 դիտում
22:46 22-10-2018
Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան
4018 դիտում
10:04 09-11-2018
Այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր․ Դանիել Իոաննիսյան․ «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը