211652_close_icon
views-count7876 դիտում article-date 22:46 22-10-2018

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը նաև Նիկոլ Փաշինյանն է. Դանիել Իոաննիսյան

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլև գործադիր իշխանությունը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Այս մասին [url=https://www.facebook.com/danioanis]ֆեյսբուքյան իր էջում[/url] գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը Ընտրական օրենգրքի նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողովի անդամ է։ «Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, և չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր: Հույս ունեմ, որ դեռևս կարելի է փրկել իրավիճակը և փոփոխել օրենսգիրքը»,–գրել է Դանիել Իոաննիսյանը:

Նմանատիպ նյութեր