2836 դիտում
14:32 21-06-2018
Սուբվենցիայի հայտերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև հունիսի 30-ը
Կառավարության նիստում այսօր ևս մեկ որոշման մեջ կատարել է փոփոխություն, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ համայնքներից սուբվենցիայի տրամադրման նպատակով ներկայացվող ծրագրային հայտերի ծավալով և գործընթացի արդյունավետ կազմակերպման պահանջով:
Կառավարության համապատասխան որոշման դրույթների համաձայն՝ 2018 թվականի ընթացքում ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ ստանալու նպատակով ՀՀ համայնքների կողմից մշակվում և ներկայացվում են ծրագրային հայտեր, որոնք քննարկվում են սուբվենցիաների հայտերի գնահատման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում:
Այդ գործընթացի վեջնաժամկետ է սահմանված ս.թ. մայիսի 30-ը: Սակայն, հաշվի առնելով, որ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում համայնքներում նախատեսվող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրային հայտերի մշակման գործընթացը, այդ թվում ծրագրերի նախագծանախահաշվարկային աշխատանքների ընթացքը դանդաղել է, և համայնքներում առկա են առաջնահերթ կարգով լուծման ենթակա համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրային փաթեթները, անհրաժեշտություն է առաջանում սուբվենցիայի ծրագրային հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել մինչև հունիսի 30-ը:
Նմանատիպ նյութեր
2038 դիտում
21:50 30-01-2023
Պարեկային ծառայության ընդունելության-մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 3-ը
2054 դիտում
14:22 14-06-2019
Կառավարությունում տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը